Այսօր: Չորեքշաբթի, 24 Մայիսի 2017թ.
Շամիրամի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.01.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁ
 

Հարգելի բարեկամ

Ողջունում եմ Շամիրամի գյուղապետարանի նորաստեղծ կայքում:

Կայքի նպատակն է գյուղապետարանի աշխատանքների թափանցիկության և մատչելիության ապահովումը` ազգաբնակչությանը:

Այստեղ դուք կծանոթանաք գյուղապետարանի աշխատակազմի աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և կազմակերպված միջոցառումներին:

Խնդրում ենք Շամիրամ համայնքի ազգաբնակչությանը ծանոթանալով համայնքի կայքին, իրենց առաջարկություններով հանդես գան կայքում,  մեր համայնքի կայքը դարձնելով ավելի բարեկարգ ու բարեկեցիկ:

28.01.17 ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄՐԱԶ ԲՐՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հունվարի 28-ը բացառիկ տեղ ու նշանակություն ունի նորանկախ Հայաստանի պետական տոնացույցում. 1992թ. այդ օրը նշանավորվեց մեր երկրի զինված ուժերի ստեղծումով: Նրա ծնունդը պատմական անհրաժեշտություն էր ու ժամանակի հրամայական, քանի որ ստիպված էինք Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում պաշտպանել մեր երկրի սահմաններն ու Արցախի ինքնորոշման իրավունքը: Հիրավի, պատերազմի բովում, հրի ու սրի մեջ ծնունդ առավ մեր բանակը: Հպարտությամբ ենք փաստում, որ այսօր մեր բանակը հիմնավորապես կայացած կառույց է՝ ժամանակակից սպառազինությամբ, արհեստավարժ հրամկազմով և, ամենակարևորը, հայրենիքի համար մշտապես խելահեղ սխրանքի պատրաստ մեր սիրելի զինվոր-զավակներով: Մեր երկրի անվտանգությունն ապահովող, մեր ժողովրդի հպարտությունը խորհրդանշող, ... Մանրամասն
01.01.17 Ամանորյա շնորհավորական ուղերձ

Սիրելի՛հայրենակիցներ.
Ընդունեք ջերմ եւ անկեղծ շնորհավորանքներս Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում եմ ամենքիդ տոնական տրամադրություն,ցանկանում, որ տարին հաջողակ լինի, բոլորիդ ընտանիքներում երջանկություն բերի, կատարվեն բոլոր բարի ցանկությունները, իղձերը։ Առողջություն բոլորիս եւ խաղաղություն մեր երկրին:

05.10.16 Ուսուցչի օր

Շամիրամի համայնքապետարանը  շնորհավորում է Շամիրամ համայնքի  Ուսուբ Բեկի անվան դպրոցի բոլոր ուսուցիչներին և մանկավարժներին Ուսուցչի օրվա կապակցությամբ,  մաղթում ամուր առողջություն , ստեղծագործ աշխատանք, բարօրություն և երջանկություն: Սիրելի ուսուցիչներ, թող կատարվեն ձեր բոլոր երազանքներն ու իղձերը, թող ձեր աշակերտների երախտագիտությամբ լի հայացքներն ուղեկցեն ձեզ ամենուր:

21.09.16 ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿ
Հարգելի´  հայրենակիցներ. Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ: Մեր պետությունն արդեն 25 տարեկան է: Իսկ պետությունը ստեղծվել է ազգի լավագույն զավակների արյան, հայ ժողովրդի մաքառումների գնով: Անկախությունը բացարձակ արժեք է, որ պարտավոր ենք փայփայել ու պաշտպանել: Մաղթանքս է, որ մեր պետությունը հզորանա, վստահաբար քայլի աշխարհի առաջադեմ երկրերի շարքում: Հայ ժողովրդին ու հայ ժողովրդի եզդի բարեկամ մաղթում եմ բարեկեցություն, ստեղծագործ աշխատանք: Եվ ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս զգանք մեր պարտավորությունը պետության, երկրի, ազգի հանդեպ, յուրաքանչյուրս մեզանից կախված հնարավոր առավելագույնն անենք սերունդներին լավ երկիր, հզոր, զարգացած, առաջադիմող ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ գ. Շամիրամ

(093)434358

mraz.broyan@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՄԻՐԱՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner